Հայաստանն ու աշխարհը բիզնեսի տեսակետից

Այսօր մենք կներկայացնենք Հայաստանի բիզնես տվյալներն ըստ հեղինակավոր doing business կազմակերպության տվյալների։ Նախքան բուն թեմային անցնելը նշեմ, որ Հայաստանում շատ հեշտ է բիզնես ստեղծելը, սակայն ոչ տրադիցոին եղանակով և ոչ շաբլոն դարձած բիզնեսներ ընտրելու դեպքում(դեղատուն, հացի գործ, խանութ և այլն)։

Բիզնեսը հայաստանում2015 թվականի տվյալներով Հայաստանը աշխարհում Բիզնես միջավայրի տեսակետից, ըստ doing business-ի զբաղեցրել է 41-րդ տեղը։ Հաշվի առնելով նախկին զբաղեցրած դիրքը(73) ապա կարելի է գրանցել մեծ առաջադիմություն։ Մեր բիզնես միջավայրը զարգացել է ի հաշիվ մի քանի բարեփոխումների։ Օրինակ ձեռնարկության գրանցման տեսակետից, մենք ոչ միայն մեր տարածաշրջանում ենք առաջատար, այլ նաև ողջ աշխարհում։ Մենք 4-րդ ենք աշխարհում այդ տեսակետից, և բացակայում է բյուրոկրատական քաշքշուքները։ Մեր մոտ կարելի է ընկերություն հիմնել ընդամենը 2 օրվա ընթացքում և ընդամենը 15 000դրամ ծախսելու դեպքում։ Սա մեծ առաջընթաց է, հաշվի առնելով շատ երկրներում գործող սկզբունքների հետ հաշվի առնելով։ Օրինակ Ռուսաստանում ձեռնարկություն հիմնելու համար պետք է առնվազն մեկ ամիս։ Սակայն մենք մեծ առաջընթաց չենք գրանցել շինարարություն սկսելու թույլտվության1տեսակետից և անցյալ տարվա համեմատ ընդամենը 1 երկրի ենք շրջանցել և զբաղեցրել 81-րդ տեղը։ Սեփականության գրանցման տեսաետից մեր մոտ չկան փոփոխություններ և դա իօգուտ մեզ է, քանի որ մենք զբաղեցնում ենք այդ տեսակետից 7-րդը աշխարհում։ Կրեդիտների ստացման, վարկավորման տեսակետից Հայաստանյան բիզնեսը հետընթաց է ապրել և նախկին 30-րդ տեղի փոխարեն մենք զբաղեցրել ենք 36-րդ տեղը աշխարհում։ Ներդրողների համար ավելի լավ պայմաններ մենք չենք կարողացել ստեղծել և նախկին տարվա համեմատ անգամ հետըթնաց ենք ապրել և այսօր զբաղեցնում ենք 49-րդ տեղը։ Մեծ առաջընթաց ունենք ամենակարևոր ցուցանիշի առումով։ Հարկային բեռը նախկին տարիների համեմատ կայուն ձևով ընկնում է, որն ել ազդել է ցուցանիշների վրա։ Մենք 73-րդ տեղից անցում ենք կատարել 41-րդ տեղը։ Այս տենդենցի պահպանման դեպքում, համոզած եմ բիզնես միջավայրը մեծ զարգացում կապրի։ Ցավոք սրտի սայլը չի շարժվում երաշխիքների առումով, որը մտահոգում է շատ բիզնեսմենների և այդ առումով մենք 119-րդ ենք։ Հաշվի առնելով վերը ներկայացված տվյալներից կարելի է կատարել եզրակացություն։ Այո մենք կարող ենք առաջինը լինել ձեռնարկությունների գրանցման տեսակետից, սեփականության գրանցման տեսակետից սակայն դա միայն ցանկցած բիզնեսի տեսական մասն է և հարկավոր են ռեալ քայլեր։ Այո կան այդ քայլերը հատկապես հարկային բեռի տեսակետից, սակայն մյուս գործնական քայլերում ՀՀ կառավարությունը չգիտես ինչու ծուլանում է։ Շատ կարևոր են մատչելի և շահավետ վարկերի տրամադրումը, շատ կարևոր է օտար կապիտալի ներհոսքի խթանումը, որի համար հարկավոր են երաշխիքներ։


Комментариев нет: