Հեքիաթի խորհուրդը-XXI դարի հեքիաթը



Ես ձեզ ցանկանում եմ պատմել մի պատմություն։
«Ժուկով ժամանակով կար մի գյուղ։ Գյուղը յուրահատուկ էր իր բնությամբ, սակայն նա ուներ խնդիր։ Նա չուներ խմելու ջուր, չնայած ժամանակ առ ժամանակ անձրևներ էին տեղում։ Որպեսզի այս խնդիրը վերջապես լուծում ստանա՝  գյուղի տանուտերը(գյուղապետ) որոշում է պայման կապել այն մարդկանց հետ ովքեր գյուղին կապահովեն խմելու ջրով։ Հավաքվում են բազում մարդիկ սակայն երկու հոգի են միայն ցանկանում պայման կապել։ Առաջինի անունը Հովհան է լինում երկրորդի անունը Դավիթ։ Հովհանը տանուտերին խոստանում է ամեն օր խմելու ջուր բերել գյուղի համար և դրա դիմաց տանուտերը նրան խոստանում է ամեն օր վճարել 5 արծաթ։ Դավիթը տանուտերի հետ այլ պայման է կապում։ Նա ասում է որ նա կապահովի գյուղին խմելու ջրով, սակայն ոչ թե հենց հիմա այլ մի որոշ ժամանակ անց։ Տանուտերը նրան ևս խոստանում է վճարել 5 արծաթ։ Հովհանը գնում է քաղաք և երկու դույլ է գնում 5լիտր տարողությամբ և սկսում է հենց այդ օրն ել խմելու ջուր բերել հարևան սարից։ Դավիթը գնում է քաղաք և գնում է ոչ թե դույլ, այլ մեկ քլունգ և մի քանի խողովակ։ Դա նրա վրա նստում է 20 արծաթ։
Հովհանը ավելի է ուրախանում երբ իմանում է, որ Դավիթը ոչ թե դույլ է գնել, այլ քլունգ ու խողովակ։ Նա կարող էր միայնակ բերել խմելու ջուր։ Առաջին իսկ օրն նա աշխատում է 5 արծաթ։

Անցնում է մի քանի օր իսկ Դավիթը դեռ ոչ մի արծաթ չէր ստացել այն դեպքում, երբ Հովհանը արդեն վաստակել էր 50 արծաթ։ Դավիթը որոշում է նոր խողովակ գնել, սակայն նա չուներ գումար և որոշում է պարտքով վերցնել գումարը Հովհանից։ Երբ նա գնում է Հովհանի մոտ Հովհանը ծիծաղում է նրա վրա, սակայն պարտքով տալիս է 20 արծաթ։ Ողջ գյուղը սկսում է ձեռ առնել Դավթին, նա միայն պարտք էր անում և ոչինչ դրա դիմաց չէր ստանում։ Անցնում է ամառը և սկսվում է աշունը։ Հովհանի մեջքը կամաց կամաց սկսում է ցավել։ Չէ որ նա ամեն օր գնում գալիս էր սար այն ել բեռով և բացի դրանից սկսում են անձրևներ տեղալ։ Հովհանը որոշում է ավելի քիչ ջուր բերել գյուղ, քանի որ այլևս չէր կարողանում մեծ քանակություն բերել։ Նրան ոչ ոք չէր ճանաչում, չէ որ նա հոգնած տեսք ուներ միշտ։ Այլևս նրան չեին տալիս օրական 5 արծաթ, այլ ընդամենը 3 արծաթ։ Անցնում է մի քանի ամիս ևս և արդեն Հովհանը չէր կարողանում գնալ ջուր բերել, նրա մեջքը ամբողջովին ծռված էր և բացի դրանից նա անընդհատ հազում էր։ Գյուղի տանուտերն անելանելի վիճակում է հայտնվում, քանի որ մի քանի օր էր ինչ գյուղը ջրի երես չէր տեսել։ Գյուղացիները հավաքվում են տանուտերի տան դիմաց և սկսում են նրանից լուծում պահանջել։ Հանկարծ նա հիշում է, որ Դավիթը նրա հետ նույնպես պայման է կապել և գնում է նրա մոտ։ Տանուտերը զարմանում է երբ տեսնում է Դավթին հանգիստ նստած իր բակում և ել ավելի է զարմանում երբ տեսնում է նրա բակում ջրով լի լիճ։ Տանուտերը վազում է և փաթաթվում Դավթին և խնդրում է տրամադրել ջուր մարդկանց և հարցնում է թե ինչպես է նա այդ արել։ Դավիթը ասում է որ ինքը մի քանի ամիս քլունգով ճանապարհ է բացել ջրի համար որպեսզի նա հոսի դեպի գյուղ և խողովակ է տեղադրել անդունդների վրա որպեսզի այն չկորչի ձորերի մեջ։ Այնուհետև ասում է որ ամեն օր ամեն մարդ կարող է ստանալ ջուր։ Գյուղը ստանում է ջուր իսկ Դավիթը սկսում է մատակարարել ջուր բոլոր շրջակա գյուղերին և արդեն մեկ տարի անց նա ամեն օր վաստակում է 100 արծաթ»

Комментариев нет: